Կալիֆոռնիան ուկրաինացի 30 իրավապահների համար նախապատրաստական կուրսեր կկազմակերպի
Կալիֆոռնիայի ոստիկանությունը, համագործակցելով Ուկրաինայի ՆԳՆ-ի հետ, կանցկացնի 4-շաբաթական մարզական դասընթաց ուկրաինական իրավապահ մարմինների 30 աշխատակիցների համար: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետդեպը:
Կալիֆոռնիայի ոստիկանությունը գործընկերներին կսովորեցնի պարեկության ռազմավարությունը, կդասավանդի տեխնիկական փորձաքննության հիմունքները և այլն: Պետդեպը հայտնում է, որ դասընթացը տեղի կունենա Կիևում՝ ամերիկացի 4 ոստիկանների կողմից: