Կալիֆոռնիան մերժեց մարիխուանան
Կալիֆոռնիայի բնակիչները դեմ են քվեարկել մարիխուանայի օրինականացմանը:
Ինչպես հայտնում է` BBC-ն նախնական տվյալների համաձայն՝ Կալիֆոռնիայի բնակչության մեծամասնությունը դեմ է քվեարկել մարիխուանայի օրինականացմանը։
CNN–ի ներկայացրած էքզիթ փոլի տվյալների համաձայն՝ Proposition 19 անունով հայտնի օրինագիծը մերժել է քվեարկության մասնակիցների 57%–ը, իսկ կողմ է քվեարկել՝ 47%–ը։
Հիշեցնենք, որ մարիխուանան լիովին օրինականացնելու հարցը քվեարկության էր դրվել Կալիֆոռնիայում նոյեմբերի 2–ին՝ այն ժամանակ, երբ նահանգում ընթանում էին նաև նահանգապետի ընտրություններ, իսկ ողջ երկրով մեկ՝ ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններ։