1027 դիտում
14:23 28-04-2015
Այսուհետ Ճապոնիան կարող է օգնության հասնել ամերիկյան զորքերին, որոնց սպառնում է երրորդ կողմը
ԱՄՆ-ը և Ճապոնիան պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության նոր սկզբունքներ են մշակել, որոնք ենթադրում են Ճապոնիայի ուժերի դերակատարման առաջխաղացում պաշտպանության ապահովման գործում: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, Տոկիոյի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը ստորագրվել է Նյու Յորքում կայացած հանդիպման ժամանակ, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Կարտերը և իրենց ճապոնացի գործընկերները:
Համագործակցության նոր սկզբունքների համաձայն` այսուհետ Ճապոնիան կարող է օգնության հասնել ամերիկյան զորքերին, որոնց սպառնում է երրորդ կողմը: Նախկինում ճապոնացիները ամերիկյան դաշնակիցներին կարող էին օգնել միայն Ճապոնիայի տարածքում:
Նմանատիպ նյութեր
1102 դիտում
18:05 07-09-2023
Ադրբեջանական կողմը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին է փոխանցել Հակարիի կամրջից գերեվարված 3 տղաներին
Այս բաժնից
778 դիտում
14:04 12-01-2025
Իրանական զորքերը հակաօդային պաշտպանության զորավարժություններ են սկսել երկրի միջուկային օբյեկտներում
790 դիտում
13:38 12-01-2025
Խորվաթիայում ընթանում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
940 դիտում
12:46 12-01-2025
Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել