211652_close_icon
views-count2289 դիտում article-date 14:17 28-04-2015

Սարգիս Հովսեփյանը՝ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով «Փյունիկի» և Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սարգիս Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար: Հայաստանի ազգային հավաքականի լեգենդար ավագ Սարգիս Հովսեփյանը Հայաստանի ազգային հավաքականի կազմում խաղադաշտ է դուրս եկել 132 անգամ: Սա հայկական ֆուտբոլի համար բացարձակ ռեկորդ է: Մարզչական կարիերան Սարգիս Հովսեփյանը սկսել է 2013 թվականից՝ գլխավորելով Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկը»: 2014 թվականին Հովսեփյանը գլխավորել է Հայաստանի Մ-19 տարեկանների ազգային հավաքականը, իսկ 2014 թվականի նոյեմբերից գլխավորում է Հայաստանի Մ-21 տարեկանների ազգային հավաքականը: Սարգիս Հովսեփյանի կենսագրությունը Ծնվել է 1972 թ. Նոյեմբերի 2-ին: Ամուսնացած է, ունի 2 երեխա: Տիրապետում է հայերեն (մայրենի), ռուսերեն (գերազանց), անգլերեն (լավ) լեզուների: Ֆուտբոլային կարիերա 1990-1991 թթ. - «Մալաթիա» 1991-1992 թթ. - «Լոռի» 1992-1997 թթ. - «Փյունիկ» 1998-2003 թթ. - «Զենիթ» (Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան) 2003-2004 թթ. - «Տորպեդո-Մետալուրգ» (Մոսկվա, Ռուսաստան) 2004-2012 թթ. - «Փյունիկ» 1992-2012 թթ. - Հայաստանի Ազգային հավաքական Համարվում է ռեկորդակիր Հայաստանի ազգային հավաքականում անցկացրած խաղերի քանակով (132) Նվաճումներ որպես ֆուտբոլիստ 1992, 1995/96, 2004-2010 թթ. - Հայաստանի չեմպիոն 1996, 2004, 2009, 2010 թթ. - Հայաստանի գավաթ 1997,2004, 2006, 2007, 2009 թթ. - Հայաստանի սուպերգավաթ 1998/99 թթ. - Ռուսաստանի գավաթ 2003 թ. - Ռուսաստանի բրոնզե մեդալակիր: Նվաճումներ որպես մարզիչ 2014 թ.- Հայաստանի գավաթակիր՝ որպես «Փյունիկի» գլխավոր մարզիչ Մարզչական որակավորում 2013 թ.- ստացել է Բ կարգի մարզչական արտոնագիր: [url=http://www.ffa.am/hy/1430213106]Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա[/url]

Նմանատիպ նյութեր