211652_close_icon
views-count12548 դիտում article-date 22:58 27-04-2015

Ավտովթար Կապանում. վարորդը Volkswagen-ով գլխիվայր շրջվելով` հայտնվել է Վաչագան գետի կողքով անցնող գազատարի վրա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում 1-04 ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգ է ստացվել Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են մեկնել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Կապանի թիվ 54 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ Volkswagen մակնիշի 30 UU 878 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Վիտալի Մարտիրոսյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր գլորվելով՝ հայտնվել թիվ 177 տան հարակից գազատար խողովակի վրա: Վթարի հետևանքով Վ. Մարտիրոսյանը տեղափոխվել է Կապանի բժշկական կենտրոն, իսկ հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի արտահոսքը՝ փակելով գազի փականը, որից հետո հատուկ տեխնիկայի միջոցով քաղացիների և ճանապարհային ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան դուրս են բերել: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Կապանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր