Ուգո Լյորիսը անգլիական թիմը կփոխարինի մեկ ուրիշով
Ֆրանսիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» դարպասապահ Ուգո Լյորիսը մոտ է անգլիական մեկ այլ ակումբ՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելուն:
Ինչպես տեղեկացնում է «sovsport.ru»-ն՝ հղում անելով «L'Equipe»-ին, Անգլիայի 20-ակի չեմպիոնի ղեկավարությունը պատրաստվում է լոնդոնցիներին պաշտոնական առաջարկ անել առաջիկայում:
28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը դեռ չի հաղորդվում:
Անգլիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 30 խաղում Լյորիսը 7-ում անառիկ է պահել սեփական դարպասը: