1033 դիտում
17:22 24-04-2015
Էդուարդ Շարմազանովն ընդունել է Լատվիայի խորհրդարանի փոխխոսնակին
ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան- Լատվիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովն ապրիլի 24-ին ընդունել է Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեին եւ ՀՀ-ում Լատվիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիտա Գավելեին:
Ողջունելով հյուրերին՝ Էդուարդ Շարմազանովը շնորհակալություն է հայտնել հայ ժողովրդի համար այս ծանր օրերին այստեղ գտնվելու եւ վշտակցություն հայտնելու համար: Նա ընդգծել է, որ 21-րդ դարում որեւէ մեկն իրավունք չունի մոռանալու տարբեր ազգերի նկատմամբ եւ տարբեր ժամանակներում իրականացված ոճրագործություններն ու ցեղասպանությունները, քանի որ, ինչպես նշել է ԱԺ փոխնախագահը, ցեղասպանության մասին լռելն այսօր հավասարազոր է հանցագործության: Նա ընդգծել է, որ առաջադեմ մարդկությունը պետք է ոչ միայն դատապարտի Հայոց ցեղասպանությունը, այլեւ քրեականացնի Ցեղասպանության ժխտումը: Էդուարդ Շարմազանովը հույս է հայտնել, որ Լատվիայի խորհրդարանը եւս կհամալրի այն երկրների ցանկը, որոնք ճանաչել եւ դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:
Լատվիայի Սաեյմայի փոխխոսնակ Գունդարս Դաուդզեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ իր զորակցությունը հայտնել տեղի ունեցած ոճրագործության կապակցությամբ: Նա կարեւորել է երկկողմ կապերի ամրապնդումն ու փոխգործակցության խորացումը:
Նմանատիպ նյութեր
4642 դիտում
18:50 15-05-2018
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակին
Այս բաժնից
400 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
547 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
928 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ