«Գազպրոմ»-ը խախտել է Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությունը. Եվրահանձնաժողովը պաշտոնական մեղադրանք է ներկայացրել
Ապրիլի 22-ին Եվրահանձնաժողովը «Գազպրոմ»-ին պաշտոնական մեղադրանք է ներկայացրել՝ Եվրամիության հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար:
Ինչպես տեղեկացնում է «rosbalt.ru»-ն, այդ գործով հետաքննությունը սկսել էր դեռ 2012-ին: Բանն այն է, որ, ինչպես հայտարարում է մրցակցության հարցերով եվրակոմիսար Մարգրետ Վեստագերը, «Գազպրոմ»-ը չարաշահում է իր մենաշնորհային կարգավիճակը ութ երկրներում, դրանք են՝ Էստոնիան, Հունգարիան, Չեխիան, է Բուլղարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանն ու Սլովակիան:
Այժմ ռուսաստանյան մոնոպոլիստը 12 շաբաթ ունի՝ որոշումը բողոքարկելու համար:
Մինչդեռ բոլոր ընկերությունները, որոնք աշխատում են եվրոպական շուկայում, ինչպես եվրոպական, այնպես էլ՝ ոչ եվրոպական, պետք է խաղան Եվրամիության կանոններով: