Ապրիլի 24-ին կհանգչեն Էյֆելյան աշտարակի լույսերը
Ապրիլի 24-ին Փարիզի Էյֆելյան աշտարակի լույսերը կհանգչեն՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի։ Այդ մասին հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։
Փարիզի քաղաքապետի որոշմամբ՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը՝ ժամը 22-ին (Երևանի ժամանակով կեսգիշերին) Էյֆելյան աշտարակի լույսերը ժամանակավորապես կհանգչեն՝ խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։