211652_close_icon
views-count5049 դիտում article-date 18:41 21-04-2015

Հայաստանի և Եվրոպայի կարատեի չեմպիոն Արթուր Ավետիսյանը դասընթացներ անցկացրեց ՏԿԱԻՆ-ում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում (ՏԿԱԻՆ) մեկնարկած «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրի շրջանակում ապրիլի 21-ին ՏԿԱԻ նախարարություն այցելեց ֆրանսահայ մարզիկ, Հայաստանի և Եվրոպայի կարատեի չեմպիոն Արթուր Ավետիսյանը՝ ծրագրում ընդգրկված նախարարության հաշմանդամ աշխատակիցների հետ փորձի փոխանակման և դասընթացների անցկացման նպատակով: Ծրագիրն իրականացնում է Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիան (JKA Armenia )` ՏԿԱԻՆ-ի և «Ունիսոն» ՀԿ-ի աջակցությամբ: Դասընթացի արդյունքում` նախարարության հաշմանդամություն ունեցող աշխատակիցները հնարավորություն են ստացել զբաղվել մարտարվեստով, տիրապետել ինքնապաշտպանության տարբեր հնարքների: Ա. Ավետիսյանը կարատեի պարապմունք անցկացրեց` ծրագրում ընդգրկված աշխատակիցներին փոխանցելով իր փորձը: Վերջինս երկար տարիներ աշխարհի տարբեր երկրներում պարապել է հաշմանդամություն ունեցող անձանց հետ և այս բնագավառում ունի լուրջ փորձ: Ֆրանսիայի Նանտ քաղաքում հիմնել է իր դպրոցը: «JKA Armenia» Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի գլխավոր մարզիչ Սևակ Հակոբյանի տեղեկացմամբ` նախատեսվում է, որ ծրագրում ընդգրկված ՏԿԱԻ նախարարության թիմը կմասնակցի մայիսի 10-ին անցկացվելիք Ճապոնական կարատեի ասոցիացիայի բաց առաջնությանը: Ինչպես նաև` ՏԿԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանը ապրիլի 27-ից կմասնակցի Հունաստանի Աթենք քաղաքում մեկնարկող սեմինարին, որը նվիրված կլինի հաշմանդամների կողմից կարատեի մարտարվեստին տիրապետելու խնդրին: Ս. Հակոբյանն իր երախտագիտությունը հայտնեց ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանին՝ «Դու կարո՛ղ ես պաշտպանել ինքդ քեզ» ծրագրին անմիջապես արձագանքելու և աջակցելու համար, ինչը ևս մեկ քայլ է ՝ ուղղված հաշմանդամ անձանց` սոցիալական ակտիվ ինտեգրմանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր