211652_close_icon
views-count2493 դիտում article-date 12:45 21-04-2015

Գագիկ Ծառուկյանի փեսայի՝ մարզպետ նշանակվելուց հետո ե՞րբ Աբովյանը նոր քաղաքապետ կունենա

Աբովյանի քաղաքապետի ընտրությունների օրը դեռ հայտնի չէ, քանի որ կառավարությունը նիստ պետք է հրավիրի եւ ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու որոշում ընդունի: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը: Նշենք, որ կառավարության այս շաբաթվա նիստը նախատեսված է ապրիլի 22-ին, որի օրակարգում ընդգրկված է նաեւ այդ հարցը: Որոշման հրապարակումից 40-րդ օրվա վերջին կիրակի օրը կանցկացվեն ընտրությունները, ինչը ենթադրում է, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հունիսի 7-ին: Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետ, Գագիկ Ծառուկյանի փեսան` Կարապետ Գուլոյանը վերջերս նշանակվեց Կոտայքի մարզպետ, ինչից հետո քաղաքապետի պաշտոնը թափուր մնաց:

Նմանատիպ նյութեր