Ապրիլի 24-ին Վրաստանը Երևանում կներկայացնի այդ երկրի վարչապետը
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին Վրաստանը ներկայացնելու է այդ երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդական Թենգիզ Պխալաձեին:
Կայքի փոխանցմամբ՝ այդ օրերին Վրաստանում պաշտոնական այցով լինելու է Բելառուսի նախագահը:
Հիշեցնենք, որ նախրոդ շաբաթ Վրաստանի խորհրդարանը չքննարկեց Հայոց ցեղասպանության մասին պատգամավոր սամվել Պետրոսյանի բարձրացրած հարցը: Ըստ անկախ փորձագետների՝ Վրաստանը ուզում է իրեն զերծ պահել Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունները փչացնելուց: