211652_close_icon
views-count704 դիտում article-date 16:45 20-04-2015

Բակո Սահակյանն ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդու` Դոնալդ Վիլսոն Բուշին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով հանդիսանում է <<Վուդրո Վիլսոնի ժառանգություն>> հիմնադրամի նախագահ: Հանդիպմանը, որին մասնակցում էին <<Այբ>> կրթական հիմնադրամի համահիմնադիր Աշոտ Ասլանյանը եւ խորհրդի նախագահ Արտաշես Շիրիկյանը, քննարկվել են Արցախի պատմությանը, ներքին ու արտաքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին եւ ԱՄՆ-ի հետ կապերի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Սահակյանը նշել է, որ հայ ժողովուրդն առանձնահատուկ հարգանք է տածում Վուդրո Վիլսոնի նկատմամբ` բարձր գնահատելով նրա քաղաքական եւ մարդասիրական ժառանգությունը: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունից:

Նմանատիպ նյութեր