Միլա Կունիսը ծննդաբերությունից հետո իդեալական կազմվածք ունի. լուսանկարներ
Դերասան Էշթոն Քաթչերի կինը՝ Միլա Կունիսը Լոս Անջելեսում երեկույթներից մեկի ժամանակ հայտնվել է համեստ տեսքով, բայց Burberry բրենդի երեկույթի մասնակիցների աչքից չի վրիպել նրա իդեալական կազմվածքը:
Դերասանուհին ընտրել է սեւ տաբատ եւ ոճային վերնաշապիկ, որոնք ընդգծել են երիտասարդ մայրիկի կազմվածքը:
Կունիսը ամիսներ առաջ է լույս աշխարհ բերել առաջնեկին՝ Ուայեթ Իզաբելին: Չնայած իր եւ ամուսնու խիստ զբաղվածությանը, դերասանուհին կարողանում է ժամանակ տրամադրել մարմնամարզությանը: Այժմ Կունիսը հիանալի տեսք ունի: