Երկրորդ երեխայի ծնունդից օրեր անց Շակիրան դուրս է գրվել ծննդատնից: Երգչուհուն դիմավորել է երեխայի երջանիկ հայրը՝ իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Ժերար Պիկեն:
Պապարացիներին հաջողվել է նրանց լուսանկարել ծննդատնից հեռանալիս: Շակիրան չի թաքցրել զգացումները եւ ժպտացել է: Մի անգամ չէ, որ նա հայտարարել է՝ «մայրությունն ինձ համար ամեն ինչ է»:
Հիշեցնենք, որ երգչուհու երկրորդ որդին՝ Սաշան, լույս աշխարհ է եկել հունվարի 29-ին՝ Բարսելոնայում: