211652_close_icon
views-count1132 դիտում article-date 16:01 19-04-2015

ՀՀ նախագահը մասնակցել է Շախմատի աշխարհի թիմային առաջնության բացման արարողությանը

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ ապրիլի 18-ին, Ծաղկաձորում ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի հետ մասնակցել է ապրիլի 18-ից 29-ը անցկացվող Շախմատի աշխարհի թիմային հոբելյանական՝ 10-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Առաջնույթյանը մասնակցում են աշխարհի ամենահզոր 10 հավաքականների` Ռուսաստանի, Ուկրաինայի, Չինաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի, Հունգարիայի, Իսրայելի, Կուբայի, Եգիպտոսի և Հայաստանի ուժեղագույն շախմատիստները:

Նմանատիպ նյութեր