1848 դիտում
15:42 19-04-2015
Մեծ եղեռնի տարելիցին նվիրված միջոցառում՝ Վանաձորի թիվ 30 դպրոցում
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, մի խումբ պաշտոնատար անձինք Վանաձորի թիվ 30 հիմնական դպրոցում ներկա գտնվեցին դպրոցի աշակերտների մասնակցությամբ կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին:
Դպրոցի տնօրեն Սուսաննա Դարբինյանը հյուրերին և ներկաներին ողջունեց ասմունքով: Երեխաները, հայոց պատմության այդ ցավալի էջին պատմական անդրադարձ կատարելով, պայքարի ու պահանջատիրության կոչ հնչեցրեցին:
Անմոռուկի պատկեր կառուցելով՝ նրանք դատապարտեցին Թուրքիայի կողմից իրականացված բոլոր ոճրագործությունները: Վերջում մարզի ղեկավարը դպրոցի տնօրինությանը, կոլեկտիվին ու աշակերտներին շնորհակալություն հայտնեց բովանդակալից միջոցառման կազմակերպման համար:
Նմանատիպ նյութեր
26281 դիտում
22:55 18-05-2017
Վանաձորի թիվ 24 դպրոցում տեղի ունեցավ մեծ միջոցառում՝ նվիրված մայիսյան հաղթանակներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
478 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
622 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1093 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը