211652_close_icon
views-count1907 դիտում article-date 19:11 18-04-2015

Սև ծովի ափին կատարվեց ԾԱՌԱՏՈՒՆԿ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին

Ս.թ. Ապրիլի 18-ին, օրհնությամբ Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարթուղիմեոս քահանա Հակոբյանի, եկեղեցու Ծխական Խորհուրդը կազմակերպել էր Ծառատունկ՝ նվիրված ՀայոցՑեղասպանության 100-ամյակին, տեղեկացնում են Վառնայի Սուրբ Սարգիս եկեղեցու Ծխական խորհրդի գրասենյակից: Ծառատունկի համար Վառնայի քաղաքապետարանի կողմից հատկացվել էր մասնավոր տարածք անմիջապես Սև ­ծովի ափին: Առավոտյան ժամը 11:00-ին Վառնայից մեծ թվով հայեր իրենց հոգևոր հովվի առաջնորդությամբ սկսեցին Ծառատունկը: Արժանապատիվ Տեր հայրը նախ կատարեց «Այգու օրհնութեան» կարգ, օրհնեց տնկիները և իր օրհնության խոսքում շնորհակալություն հայտնեց Վառնայի քաղաքապետարանից՝ իրենց նախաձեռնությանը աջակցելու համար և մասնավորապես նշեց. «Այս ծառատունկի միջոցով, ևս մեկ անգամ մենք մեր համայնքում հավերժացնում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը: Այստեղ ապրող գրեթե ամեն մի հայ ընտանիք ունեցել է կորուստ Մեծ Եղեռնի օրերին և յուրաքանչյուր ընտանիքի տնկած ծառը կդառնա խոսուն վկան այդ ողբերգության»: Այնուհետև Տեր Բարթուղիմեոսն իր իսկ ձեռքով տնկեց առաջին տունկը: Ծառատունկի մասնակիցները 100 խորհրդանշական ծառ տնկեցին ցեղասպանության հարյուր ամյակի տարելիցի առթիվ: Ծրագրվում է հետագայում այս այգում տեղադրել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշաքար: Լուսանկարները կարող էք դիտել ԱՅՍՏԵՂ «ԿԱՆԹԵՂ ԱՐԱՐԱՏՅԱՆ» Հայկական Տեղեկատվական Կայք (ԲՈՒԼՂԱՐԻԱ)

Նմանատիպ նյութեր