211652_close_icon
views-count104922 դիտում article-date 17:58 17-04-2015

Խոշոր ավտովթար` Սպիտակի ոլորաններում. զինվորական «Ուրալ»-ը 15 մետր գլորվելով` հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 8 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գրանցված «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Սպիտակի ոլորաններում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 15 մետր գլորվելով` գլխիվայր շրջվելով` հայտնվել ձորում: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով 8 հոգի՝ որից 3-ը ծայրահեղ ծանր, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց, իսկ 1 հոգի էլ հիվանդանոցի ճանապարհին մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Լոռու մարզի դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, և ՀՀ Պն Լոռու մարզի կայազորային զինվորական դատախազ Արթուր Զաքարյանը: Ժամանել է նաեւ Ոստիկանության Սպիտակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արսեն Աղումյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության և նույն վարչության Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները՝ մարզի ՓՎ պետ Հրաչ Անտոնյանի գլխավորությամբ: Օպերատիվ են գործել նաև շտապօգնության բրիգադները: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ զինվորական դատախազությունում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզում են վարորդի , վիրավորների և մահացածի ինքնությունը: ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ զինվորականներին, ոստիկաններին, փրկարարներին ու բժիշկներին մեծ օգնություն են ցուցաբերում քաղաքացիները: Վթարի մասին արդեն տեղեկացվել են ՀՀ ՏԿ ԱԻ նախարար Արմեն Երիցյանն ու ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը: Նշված հատվածում ուժեղացված ծառայություն են կատարում Ճանապարհային ոստիկանությունն ու Սպիտակի բաժնի ծառայողները, որպեսզի խցանում տեղի չունենա: *** 19:30 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Արտյոմ Գերասի Թովմասյանն էր, ով 2013 թ-ին Սիսյանի զինկոմիսարիատի կողմից զորակոչվել էր ծառայության: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 133+
133+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր