Ստավրոպոլի իրավապահների կողմից հետախուզվողին բերման են ենթարկել Բագրատաշենի սահմանային անցակետում
Ապրիլի 15-ին, ժամը 14.15-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը 2010 թ. նոյեմբերի 23-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]