Բելառուսի պետանվտանգության կոմիտեի կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բագրատաշենի սահմանային անցակետում
Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Գագիկ Գ.-ն, ով 2013 թ. հունվարի 16-ից Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի կողմից հետախուզվում էր Բելառուսի Հանրապետության քրեական օրենսգրքի 371 հոդվածի /ապօրինի սահմանահատման կազմակերպում/ 1-ին կետի 2-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]