1414 դիտում
09:09 17-02-2016
ԵԽԽՎ նախագահը քննարկելու է Նաիրա Զոհրաբյանի վարքը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունդը երեկ «ՀԺ» թղթակցին փոխանցել է, որ համապատասխան պահի շահագրգիռ անձանց հետ քննարկելու է ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի վարքը ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում։
Երեկ տեղեկացրել էինք, որ ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակությունը բողոք է ներկայացրել ԵԽԽՎ Բյուրո Նաիրա Զոհրաբյանի պահվածքի հետ կապված։ Թուրքական կողմը բողոքել է, որ Զոհրաբյանը վիրավորել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր Մարգար Եսայանին, որը կողմ էր քվեարկել Ուոլթերի «Բռնության աճը ԼՂ-ում եւ Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» բանաձեւին։ Զոհրաբյանի դեմ պատժամիջոցներ կիրառելու էս ապրիլյան նստաշրջանում նրան ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ մեր հարցին ԵԽԽՎ նախագահը երեկ պատասխանել է. «Միջադեպը ներկայացվել է իմ ուշադրությանը։ Ես պատրաստվում եմ նամակ գրել բոլոր ազգային պատվիրակությունների ղեկավարներին նրանց ուշադրությունը հրավիրելով պատշաճ վարքագիծ դրսևորելու անհրաժեշտության վրա մեր կանոններին եւ արժեքներին համապատասխան։ Ես պատրաստվում եմ քննարկել այս ցավալի միջադեպըծահագրգիռ անձանց հետ, համապատասխան պահի»»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
2057 դիտում
21:00 23-06-2016
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը ԵԽԽՎ ամառային նստաշրջանում
1324 դիտում
18:20 21-06-2016
ԵԽԽՎ ամառային նստաշրջանում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը
Այս բաժնից
640 դիտում
08:42 19-11-2024
Արդյո՞ք Հռոմի ստատուտին անդամակցությունը որևէ օգուտ է տալու Հայաստանին․ «Փաստ»
1018 դիտում
08:33 19-11-2024
Գնել Սանոսյանը Փաշինյանի հետ խնջույքի է մասնակցել, հետո դիմում գրել. «Ժողովուրդ»
1075 դիտում
22:11 16-11-2024
Ուզում ես ոչնչացնել հայերի ինքնությունը, զրկիր իրենց Արարատի ինքնության սիմվոլիզմից․ Էդուարդ Աբրահամյան