211652_close_icon

Ցեղասպանությունը վերապրած 108, 106 և 100 տարեկան արարատցիները՝ Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում. լուսանկարներ

views-count1615 դիտում article-date 12:44 15-04-2015
Արարատի մարզի Վանաշեն, Այգավան, Արգավանդ համայնքներում ապրում են Ցեղասպանությունը վերապրած Մարիամ Շմավոնի Գրիգորյանը (108տ. ), Մարիամ Հովհաննեսի Սահակյանը (100տ.), Հերիքնազ Բարեի Մուրադյանը (106տ.): Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի հանձնարարությամբ, որը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում տարեցներին, փետրվարի 23-26-ն ընկած ժամանակահատվածում հերթական անգամ նրանց այցելեցին բժշկական կենտրոնների տնօրենները: Նրանք կազմակերպեցին լաբորատոր-գործիքային հետազոտություններ, նրանց առողջական վիճակը ստուգեցին նաև նեղ մասնագետները: Հերթական այցելության ժամանակ ակնաբույժները կատարեցին հետազոտում, օգնեցին անհրաժեշտ դեղորայքով: Ցեղասպանությունը վերապրածներին վերջերս այցելեց նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանը` բժշկական կենտրոնների տնօրենների, բուժամբուլատորիայի աշխատողների, գյուղապետների հետ մեկտեղ: Առողջապահության վարչության պետը մեկ դար ապրած կանանց նվիրեց ՀՀ Առողջապահության նախարարության զամբյուղները` ճնշման չափման ապարատներով, թերմոսկոպով, հիգիենիկ պարագաներով: [img]/ups/images/0164070001429086995211862.jpg[/img][img]/ups/images/0852834001429086995839562.jpg[/img][img]/ups/images/0343154001429086997860474.jpg[/img]

Նմանատիպ նյութեր