211652_close_icon
views-count1106 դիտում article-date 17:07 18-06-2014

Հայաստանի և Իսրայելի ԱԳՆ-ների միջև տեղի են ունեցել դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ

Հունիսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարությունում ՀՀ և Իսրայելի Պետության ԱԳ նախարարությունների միջև կայացան դիվանագիտական և քաղաքական խորհրդատվություններ: Հայկական կողմից պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, իսրայելական կողմից` Իսրայելի ԱԳ նախարարության Գլխավոր տնօրենի տեղակալ, Եվրասիայի բաժնի պետ, դեսպան Աննա Ազարին: Խորհրդատվությունների ընթացքում քննարկվեցին հայ-իսրայելական հարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում էին քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում երկկողմ փոխշահավետ կապերի հետագա զարգացմանն ու խորացմանը: Անդրադարձ կատարվեց փոխադարձ ներդրումների խրախուսմանը վերաբերվող հարցերին: Կարևորվեց փոխգործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Ընդգծվեց փոխայցելությունների կարևորությունը: Իսրայելի ԱԳՆ պատվիրակությունը այցելեց նաև Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր, եղավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծաղիկներ դրեց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

Նմանատիպ նյութեր