Ապրիլի 14-ին, ժամը 07.31-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.40-ի սահմաններում թունավորման նախանշաններով «Էրեբունի» ԲԿ է հոսպիտալացվել Մուրացանի փողոցի թիվ 192 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1940 թ. ծնված Լ. Խ.-ը:
Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
***
Ապրիլի 13-ին, ժամը 16.25-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի ԲԿ է հոսպիտալացվել Պարոնյան փողոցի տներից մեկի բնակիչ՝ 1985 թ. ծնված Խ. Բ.-ը:
Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:
***
Ապրիլի 13-ին, ժամը 15.20-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 14.30-ի սահմաններում թունավորման նախանշաններով Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովայի փողոցից Գյումրու ԲԿ է հոսպիտալացվել Շահինյան փողոցի թիվ 6 շենքի բնակիչ՝ 1983 թ. ծնված Ք. Բ.-ը:
Վերջինիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր: