211652_close_icon
views-count4997 դիտում article-date 18:32 14-04-2015

Դուք կարծում եք սա լուսանկա՞ր է. ֆոտոշարք

Արվեստն իր երևակայության թռիչքով երբեմն թռիչք է գործում դեպի հեռուն և մեկուսանում երկնային իրականությունից: Մերկացնելով արդիականությունը և թաքցնելով հեղինակի հույզերը, հիպերռեաիզմն իր աշխատանքներում հասնում է կերպարվեստին և քիչ է մնում հատի նրա սահմանը, քանի որ մրցակցում է հենց կյանքի հետ: Սովորաբար, խիստ խոշորացված լուսանկարների վրա հիմնված հիպերռեալիզմի կտավներում սյուժեները պարզունակ են, իսկ կերպարները ընդգծված: Նկարիչների ստեղծած կտավները գրեթե չեն տարբերվում բնօրինակից և դա անհավանական է դարձնում այն փաստը, որ այդ գլուխգործոցները ստեղծվել են սովորական մատիտի և գրչի օգնությամբ: Հիպերռեալիզմի պատկերները, սովորաբար, 10-ից 20 անգամ ավելի մեծ են քան լուսանկարչական աղբյուրը, սակայն պահպանում են վառ գունային գաման և դետալների ճշգրտությունը: Ներկայացնում ենք հիպերռեալիզմի լավագույն ներկայացուցիչների՝ Էնդրյու Թելբոթի, Իգալ Օզերիի, Բրայան Դրուրիի, Թոմաս Արվիդի, Փոլ Քեդենի, Ռոբերտո Բերնարդոյի, Ռուֆ Թայսոնի, Դիեգո Ֆազիոյի աշխատանքները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+

Նմանատիպ նյութեր