Դուք կարծում եք սա լուսանկա՞ր է. ակվարելային գլուխգործոցներ
Սովորաբար հիպերռեաիզմն իր աշխատանքներում հասնում է կերպարվեստին և քիչ է մնում հատի նրա սահմանը, քանի որ մրցակցում է հենց կյանքի հետ: Նկարիչների ստեղծած կտավները գրեթե չեն տարբերվում բնօրինակից:
Անգլիացի նկարիչ Ջո Ֆրենսիս Դոուդենը հիպերռեալիստական կտավներ է ստեղծում և գտնում է, որ յուրաքանչյուր մարդ կարող է դրան հասնել:
Վարպետի գաղտնիքն ակնհայտ է. նա վաղուց մի կողմ է շպրտել բոլոր՝ ակվարելի մասին դասագրքերը և սկսել է ուղղակի զբոսնել անտառում՝ պատկերելով յուրաքանչյուր մանրուք իր ապագա բնապատկերներում:
Դժվար է հավատալ, սակայն այս պատկերները ակվարելային կտավներ են և ոչ թե լուսանկարներ: