1092 դիտում
17:00 13-04-2015
Հովհաննես Այվազովսկու և հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի հոբելյանների հայտերը կներառվեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանների ցանկում
1956 թվականից սկսած` ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մասնակցությունն ունի անդամ պետությունների կողմից նշվող պատմական իրադարձությունները կամ հայտնի մարդկանց հոբելյանները հանրահռչակելու գործում: Այդ նպատակով յուրաքանչյուր 2 տարվա համար հաստատվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների օրացույցները, որոնք կազմվում են անդամ երկրներից ստացված` համապատասխան հիմնավորմամբ հայտերով:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարի արտաքին հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի հարցով օգնական Էրիկ Ֆալտի տեղեկացմամբ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության կողմից պատրաստված` Հովհաննես Այվազովսկու ծննդյան (Թեոդոսիա, 1817 թ.) 200-ամյակի և Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի ստեղծման (Ամստերդամ, 1666 թ.) 350-ամյակի հայտերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017 թվականների հոբելյանների ցանկում:
«Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը» անվանակարգը ներկայացվել է Ռուսաստանի Դաշնության հետ, Իտալիայի աջակցությամբ: «Հայկական առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակը» անվանակարգի ներկայացմանն աջակցել են Ֆրանսիան և Նիդերլանդների Թագավորությունը:
Ըստ կանոնակարգի` հայտերը վերջնական հաստատման ընթացակարգով կներկայացվեն Գործադիր խորհրդի, այնուհետև` Գլխավոր գագաթաժողովի հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով