4330 դիտում
23:32 30-11-2015
Հայերեն տպագրությամբ առաջին Աստվածաշնչի և Հ. Այվազովսկու ծննդյան հոբելյաններն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում
Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666 թ.) 350-ամյակը և Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թթ.) ծննդյան 200-ամյակն ընդգրկվել են Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2016-2017 թթ. օրացույցի մեջ:
Որոշումը կայացվել է Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, նոյեմբերի 4-18-ը տեղի ունեցած Գլխավոր կոնֆերանսի 38-րդ նստաշրջանի ընթացքում:
Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված «Ոսկան Երևանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666 թ.) 350 ամյակը» հայտը ստացել է Ֆրանսիայի Հանրապետության և Նիդերլանդների Թագավորության աջակցությունը, իսկ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ ներկայացված «Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտը՝ Իտալիայի Հանրապետության աջակցությունը:
Այսպիսով, 1998 թվականից մինչ օրս Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 21 հոբելյանական տարեթիվ:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
817 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին
772 դիտում
15:16 06-02-2025
Հայաստանում շրջանառվում են Գրիպ Ա տեսակի H1pdm09 ենթատեսակի հարուցիչները
1189 դիտում
14:33 06-02-2025
Սպասվում է ձյուն, օդի ջերմաստիճանը կնվազի