Իրանը արգելել է իր քաղաքացիներին ուխտագնացության մեկնել դեպի Սաուդյան Արաբիայի սրբավայրեր, հաղորդում է Reuters գործակալությունը:
Ըստ տեղեկությունների՝ պատճառը 2 շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայի օդանավակայաններից մեկում տեղի ունեցած միջադեպն է, որի ժամանակ իրանցի 2 դեռահասներ սեռական ոտնձգության են ենթարկվել սաուդյան Ջիդդա քաղաքի օդանավակայանի աշխատակիցների կողմից:
Իրանի իշխանություններն այդ կապակցությամբ հայտարարել են, որ մինչև օրինախախտները չենթարկվեն պատասխանատվության, Իրանը չի թույլատրի թռիչքներ իրականացնել դեպի Սաուդյան Արաբիա: