Լոռեցի երիտասարդի մտքի թռիչքը. ֆոտոշարք
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողներից Արշալույս Գյուլբանկյանը տրամադրել է իր ձեռքի աշխատանքների լուսանկարները: Լոռեցի երիտասարդը տարբեր նյութերով յուրօրինակ դղյակ է պատրաստել, կարելի է ասել՝ «սիրո տնակ», որի բակում կարելի է տեսնել ջութակ եւ անգամ եկեղեցի:
«Իսկ խորհրդանշական պարսպի առաջ բանալի կա, այսինքն՝ սիրուն պետք է պայքարելով հասնել: Ծխնելույզը սովորական չէ, այն վերջանում է սրտիկով եւ լույս վառում»,-մեզ հետ զրույզում ասաց Արշալույսը՝ հավելելով, որ աշխատանքը պատրաստել է 8 օրում՝ օգտագործելով փայտիկներ, թուղթ եւ մանր քարեր: