Մադրիդում կայացել է իտալական հանրահայտ «Banda Bassotti» փանք-խմբի համերգը՝ ի աջակցություն Դոնբասի բնակիչների
Մադրիդում կայացել է իտալական հանրահայտ «Banda Bassotti» փանք-խմբի համերգը՝ ի աջակցություն Դոնբասի բնակիչների: Այս մասին հայընում է «gazeta.ru»-ն և մեջբերում համերգի կազմակերպիչ Ռուբեն Ռուիս Իբարրուրի խոսքերը. «Սա հաջողություն էր, մենք հավաքեցինք հազարավոր եվրոներ՝ հակաֆաշիստական քարավանը ֆինանսավորելու և Ուկրաինայի արևելքին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»:
Ըստ կայքի տեղեկությունների` խումբը պլանավորում է այցելել Դանբոս մայիս ամսին:
«Մենք այնտեղ կտանենք մարդասիրական օգնություն և կօգնենք բոլորին այն ամենով, ինչով կարող ենք: Մենք այնտեղ կգտնվենք վեց օր: Դոնբասի բնակիչները անարդար պատերազմի զոհեր են», - ասել է «Banda Bassotti» խմբի մենեջեր Դավիդ Կակկյոնեն: