Մեծավան համայնքում բացվեց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար. լուսանկարներ
Լոռու մարզի Մեծավան համայնքի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում կատարվեց Հայոց մեծ եղեռնը խորհրդանշող խաչքարի հանդիսավոր օծում: Խաչքարը կերտվել ու տեղադրվել է եկեղեցու բարերարների աջակցությաամբ:
Օծման կարգը կատարվեց Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի ձեռամբ, թեմի հոգևոր դասի մասնակցությամբ: Խաչքարի հեղինակն է խաչքարագործ Սայադ Կոծինյանը: Վարպետն այն կերտել է Ջուղայի խաչքարերից մեկի օրինակով:
Օծման արարողության ավարտին թեմակալ առաջնորդը ներկայացրեց համայնքի նորանշանակ հոգևոր սպասավորին՝ Ներսես քահանա Ղալայանին: