2731 դիտում
16:04 10-04-2015
Ավանդական քողի տակ Հայաստանում կան ավելի վատ վարքի կանայք, քան Քիմ Քարդաշյանի վարքն է. ԱԺ պատգամավոր Արագած Ախոյան
Ավանդական կնոջ քողի տակ Հայաստանում կան ավելի վատ վարքագծի կանայք, որոնք ապրում են մեր կողքին, քան Քիմ Քարդաշյանի վարքն է: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, գործարար Արգած Ախոյանը՝ անդրադառնալով Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցին եւ նրա հասցեին ուղղված քննադատություններին:
«Ճիշտ է, մենք ավանդական ազգ ենք եւ առաջնորդվում ենք ավանդական արժեքներով, բայց գոյություն ունի մեկ այլ իրականություն, որը կոչվում է արեւմուտք:Այդ մայրցամաքում խաղի կանոնները այլ են` այն ինչ մեզ համար կարող է անբարոյական համարվել, իրենց համար բարոյական է: Հետեւաբար, եկենք Քարդաշյանին ընդունենք այնպես, ինչպես մեզ պետք է ընդունել: Եթե 70 մլն օգտատեր ունեցող շոու բիզնեսի ներկայացուցիչը գալիս է Հայաստան, փորձում վերադառնալ իր արմատներին եւ դրանով իսկ սատարել համազգային, համահայկական ցեղասպանության հարյուրամյա տարելիցին կարծում եմ՝ արժանի է հարգանքի»,- նշեց պատգամավորը եւ ավելացրեց, որ պետք չէ քննադատել եւ մտնել ուրիշի կյանքի մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր մեր թղթակիցը, Քարդաշյանները և նրա ամուսինը՝ աշխարհահռչակ ռեփփեր Քանյե Ուեսթը, Հայաստան են ժամանել ապրիլի 8-ի երեկոյան: Նրանց դիմավորել էին աղ ու հացով: Օդանավակայանի VIP սրահում ուժեղացված հսկողություն էր իրականացվում, լրագրողները հնարավորություն չէին ունեցել Քարդաշյանին մոտենալու, վերջինս էլ հրաժարվել էր հարցերին պատասխանել: Նրանք օթևանել են «Մարիոթ» հյուրանոցում: Իսկ այցի հաջորդ օրը՝ ապրիլի 9-ին, Երևանում շրջայց կատարելուց հետո Քարդաշյաններին կառավարությունում ընդունել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նմանատիպ նյութեր
8451 դիտում
14:40 02-06-2021
Ֆրանսիայում Նիկոլին շատ վատ բաներ էին սպասվում, կարող է ծեծեին, եթե չփախչեր․ Արագած Ախոյան. News.am
3375 դիտում
16:09 17-04-2014
Հովիկ Աբրահամյանն անմիջապես պատասխան տվող գործիչ է. ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյան
6928 դիտում
14:57 20-10-2020
«Հայելու առաջ»-ը փակելով՝ ավելի շատ վնասում եք Ձեզ. Արագած Ախոյան. ՏԵՍԱՆՅՒԹ
Այս բաժնից
1006 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1021 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք