211652_close_icon
views-count4482 դիտում article-date 14:14 21-04-2022

Քաղաքական գործիչը իրավունք չունի սխալվել, որովհետև ձեր սխալը 4000 տղու կյանք արժեցավ․ Գուրգեն Վարդանյան

Գուրգեն Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ 

«Եթե Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, ով երկրում տապալել է սահմանադրական կարգը եւ բռնազավթել իշխանությունը, երկիրը միտումնավոր տարել պարտության, այդ դեպքում ովքեր են նրա թիմակիցները, որոնք աջակցել են նրան այդ ամենում։

Իսկ եթե վաղը Ալեն Սիմոնյանը գնա Ազատության Հրապարակ ու սկսի Նիկոլ Փաշինյանին մեղադրել, օրինակ, ԱԺ նախագահին 300,000$ ի մեքենա գնելու համար, այն պարագայում, երբ պատերազմում ձեռք ու ոտք կորցրած հազարավոր տղերք սպասում են պրետեզավորման իրենց հերթին, պիտի գոռաք Ալեն հերոս, Նիկոլ դավաճա՞ն։

Այսօր Ազատության Հրապարակը հիշեցնում է` Նիկոլ Փաշինյանի կառավարության վետերանների միության հավաքատեղին։

Ըստ ձեր տրամաբանության եւ արժեհամակարգի, փաստորեն ճիշտը ամեն գնով պաշտոն ստանալն էր, այդ պաշտոնը վայելել, օգտվել պաշտոնից բխող բոլոր արտոնություներից , իսկ երբ գործից կհանեն,  դառնալ մոլի ընդիմադիր կարծես երեկ դու չէիր այդ իշխանության կարեւորագույն հիմնասյունը, ու դու չէիր ձեռքերդ վեր տնկած պարում Նիկոլի զուռնայի տակ։

հ.գ. «Սխալվել են աջակցել ենք (պաշտոնից հեռացվելուց) հետո հասկացել են սխալը ու սկսել ենք պայքարել» крутит-ը չի անցնում, եթե սովորական քաղաքացին կարող է սխալվել ու սխալ քաղաքական պրոցեսների մաս կազմել, ապա քաղաքական գործիչը իրավունք չինի սխալվել, որովհետեւ ձեր սխալը 4000 տղու կյանք արժեցավ, իսկ ձեր հաջորդ սխալի արդյունքում թուրքը կարող է մտնել Երեւան ու գենոցիդ անել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր