Արմավիրում ցեղասպանությունը վերապրած 6 կանայք 1 միլիոն դրամի օգնության հավաստագիր են ստացել. լուսանկարներ
Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արմավիրի մարզում ցեղասպանությունը վերապրած հարյուր և ավելի տարեկան վեց կանանց` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նրանց փոխանցելով 1 միլիոն դրամի օգնության հավաստագիր և ծաղիկներ:
Գնահատելով իրենց նկատմամբ ցուցաբերված ուշադրությունը` տարեց կանայք շնորհակալություն հայտնեցին Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին` մեծ նվերի, ինչպես նաև որդիական սիրո ու հոգածության համար: