211652_close_icon
views-count1011 դիտում article-date 17:58 08-04-2015

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Վեոլիա» եւ «Երեւան Ջուր» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրիի հետ հանդիպման ընթացքում: Անդրադառնալով վերջին տարիներին իրականացված համատեղ ծրագրերին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկատել է, որ արդյունավետ փոխգործակցության շնորհիվ մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: «Մայրաքաղաքի բնակիչների համար անխափան եւ որակյալ ջրամատակարարման ապահովումն այսօր մեզ համար առաջնահերթ խնդիրներից մեկն է: Ինչ խոսք, վերջին տարիներին մայրաքաղաքի ջրամատակարարման բարելավման ուղղությամբ իսկապես զգալի աշխատանքներ են իրականացվել: Սակայն դեռ կան որոշակի խնդիրներ, որոնց ուղղությամբ եւս ամենօրյա հետեւողական աշխատանք պետք է տարվի արդյունավետ լուծումներ գտնելու համար: Պետք է հասնենք նրան, որ ամբողջ Երեւանում ապահովվի շուրջօրյա անխափան ջրամատակարարում եւ, որ ամենակարեւորն է, բնակիչները գոհ լինեն մատուցվող ծառայությունների որակից»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի գոտու տնօրենի տեղակալ Մալիկա Ղենդուրին էլ իր հերթին, գոհունակություն հայտնելով համատեղ արդյունավետ համագործակցության արդյունքներից, ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն իսկապես վստահելի գործընկեր է: «Երեւանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման հարցում մենք մշտապես զգացել ենք քաղաքապետարանի ու անձամբ Ձեր աջակցությունը եւ վստահեցնում եմ, պարոն քաղաքապետ, որ բոլոր այն ծրագրային դրույթները, որոնք ամրագրված են Երեւանի ջրային համակարգերի վարձակալության պայմանագրում, մենք ամբողջությամբ կյանքի կկոչենք: Երեւանի քաղաքապետարանի եւ «Վեոլիա» ընկերության համատեղ աշխատանքի արդյունքները մեկ անգամ եւս փաստում են, որ մեր համագործակցությունն իսկապես հաջողված է եւ, համոզված եղեք, որ «Վեոլիա» ընկերությունը պատրաստակամ է հետագա համագործակցության եւ համատեղ ծրագրերի իրականացման հարցում»,- նշել է Մալիկա Ղենդուրին: Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում շարունակելու է աջակցել «Երեւան Ջուր» ընկերությանը, որպեսզի բնակիչների կողմից բարձրացվող ոլորտային հարցերին տրվեն արդյունավետ լուծումներ:

Նմանատիպ նյութեր