211652_close_icon
views-count1090 դիտում article-date 20:57 08-04-2015

Սյունիքում կվերապատրաստվեն ներառական կրթության ուսուցիչները

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (unicef) ներկայացուցիչ Հենրիեթ Արենսին, unisef-ի երեխաների պաշտպանության բաժնի պետ Ա. Հարությունյանին, «Հույսի Կամուրջ» հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ղեկավար Ս. Թադևոսյանին, ծրագրի համակարգող Հ. Նազարեթյանին, Երևանի բժշկահոգեբանական մանկավարժական կենտրոնի տնօրեն Վ. Կատինյանին: Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզում ներառական կրթության ներդրման հետ կապված իրականացնվող աշխատանքների ընթացքն ու առնչվող խնդիրները: Խոսելով իրականացվող ծրագրերի մասին և ներկայացնելով Գորիս և Սիսիան քաղաքային համայնքների հատուկ դպրոցներում իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը, Հ. Արենսը մասնավորապես նշեց. «Այդ դպրոցներում իրականացված պրակտիկան ու հաջող փորձը պետք է կարողանանք կիրառել նաև Կապան, Քաջարան և Մեղրի համայնքներում: Աշխատանքների արդյունավետ կազմակերպման և ընթացիկ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ապահովել լայն համագործակցություն` կրթության և գիտության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ»: Կրթության ազգային ինստիտուտի հետ միասին մայիս ամսից կսկսվեն ներառական կրթության ուսուցիչների վերապատրաստումներ` ուսուցչի օգնականի ինստիտուտը դպրոցներում ներդնելու համար: Մարզպետ Ս. Խաչատրյանը, հայտնելով իր աջակցությունն ընդգծեց. «Կարծում եմ, համատեղ ջանքերով կկարողանանք նվազագույնի հասցնել մարզի կրթական համակարգում այս նորամուծությունների հետ կապված աշխատատեղերի հնարավոր կրճատումը»:

Նմանատիպ նյութեր