1564 դիտում
12:50 22-03-2015
Գեղարքունիքի ներառական կրթության մասնագետները կվերապատրաստվեն
«Վորլդ Վիժն Հայաստան Գավառի տարածքային զարգացման ծրագրի» կրթության ոլորտի պատասխանատուների նախաձեռնությամբ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանի մոտ տեղի ունեցավ հանդիպում, որի նպատակն էր վեր հանել ներառական կրթության ոլորտում առկա հիմնախնդիրները, քննարկել դրանք և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
Հանդիպմանը հրավիրված էր կրթության ոլորտի փորձագետ Անուշ Ալեքսանյանը: Նա նշեց, որ համակարգը նոր է և բնականաբար աշխատանքին համընթաց ի հայտ են գալիս բազմապիսի խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան համատեղ աշխատանքի, հետևողականության, վերապատրաստումների և անհրաժեշտ այլ ներդրումների շնորհիվ:
Խնդիրներից փորձագետը առանձնացրեց ներառական կրթության վերաբերյալ գիտելիքների, օրենսդրական ակտերի պակասը: Հանդիպման ընթացքում մասնակիցները խոսեցին նաև ներառական կրթության ուղղությամբ դասագրքերի, մեթոդական նոր ձեռնարկների ստեղծման, արդյունավետ ներառական կրթություն ունենալուն նպաստող այլ խնդիրների մասին: «Վորլդ Վիժն Հայաստան»-ի նախաձեռնությամբ առաջիկայում իրականացվելու են վերապատրաստման դասընթացներ աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար:
Նմանատիպ նյութեր
1114 դիտում
20:57 08-04-2015
Սյունիքում կվերապատրաստվեն ներառական կրթության ուսուցիչները
1035 դիտում
20:31 10-04-2015
Վայոց ձորի ԲԿ-ների մասնագետները կվերապատրաստվեն. լուսանկարներ
4820 դիտում
21:06 18-07-2018
Ներառական կրթություն ապահովելու համար անհրաժեշտ է ներառական հասարակություն․ քննարկում
Այս բաժնից
1120 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1225 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1423 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ