211652_close_icon

Ապրիլի 7-ը Երևանում հագեցած էր մշակութային միջոցառումներով

views-count1980 դիտում article-date 22:03 07-04-2015
Ապրիլյոթյան Երևանը նաև երաժշտասեր հասարակայնության համար էր: Քաղաքի տարբեր հատվածներում բացօթյա համերգներ էին: Կարապի լճի տարածքում «Բառդերի ակումբի» անդամները հեղինակային երգի երեկո էին կազմակերպել: Գերակշռողը, անշուշտ, կանանց ու աղջիկներին նվիրված երգերն էին: Շառլ Ազնավուրի անվան հրապարակում նույնպես տրամադրություն ստեղծողը կանանց ու աղջիկներին նվիրված Երևանյան ռիթմերն էին` համեմված հայ դասականների ստեղծագործություններով: Բացօթյա բեմահարթակների մոտ հավաքված երևանցիներն ու քաղաքի հյուրերը նախաձեռնությունը մեծ ոգևորությամբ են ընդունել՝ ընդգծելով, որ մթնոլորտը մայրաքաղաքում իսկապես համահունչ է տոնին:

Նմանատիպ նյութեր