211652_close_icon
views-count2326 դիտում article-date 16:27 31-05-2017

Հունիսի 1-ը հագեցած կլինի երեխաների համար բազմապիսի միջոցառումներով. Երևանի քաղաքապետարան

Հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առիթով, մայրաքաղաքում կանցկացվեն տոնական միջոցառումներ, տեղեկացնում է Երևանի քաղաքաետարանը։ Ավանդույթի համաձայն Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված «Երևանը փոքրիկների համար» խորագիրը կրող տոնակատարության միջոցառումների շարքը կմեկնարկի առավոտյան և կավարտվի ուշ երեկոյան՝ վառ և գունեղ հրավառությամբ: Մայրաքաղաքում նախատեսված մանկական միջոցառումները կանցկացվեն հետևյալ ժամանակացույցով. [b]Ազատության հրապարակ, Կենտրոն վարչական շրջան [/b] 11:00 -17:00՝ մանկական համերգային զվարճալի ծրագիր 11:00-12:00՝ կավճանկարչություն 16:00-20:00՝ «Աշխարհը երեխաների աչքերով». նկարում են Երևանի արվեստի դպրոցի սաները, կերպարվեստի ուսուցման բաց դաս: [b]Երևանի կենդանաբանական այգի [/b] 12:30-13:00՝ հեծանվային կայանատեղի բացում 13:00-18:00՝ «Ամառային մեկնարկ» խորագրով բացման հանդիսավոր արարողություն՝ համերգային ծրագրեր, մրցույթներ: [b]Մանկական զբոսայգի [/b] 10:00-12:00՝ «Առողջ Երևան» Երևանի վարչական շրջանների մանկապարտեզների մարզամշակութային տոնահանդես 12:00-16:00՝ մանկական էլեկտրամոբիլների և հեծանվավազքի մրցույթ: [b]«Հաղթանակ» զբոսայգի, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան [/b] 10:00-13:00՝ զվարճախաղերի անվճար սպասարկում 11:00-19:00՝ մանկական երգի և պարի փառատոն 19:00- 23:00՝ երաժշտական շոու ծրագիր 22:00՝ հրավառություն: [b]Հյուսիսային պողոտա [/b] 11:00-18:00՝ «Անակնկալների ճամփուղի» [b]«Երազ այգի», Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան [/b] 10:00-21:00՝ մանկական զվարճալի համերգային ծրագիր: [b]Կարապի լիճ [/b] 20:30-23:00 մուլտֆիլմերի բացօթյա ցուցադրում: Նշենք որ հունիսմեկյան միջոցառումներ կանցկացվեն նաև մայրաքաղաքի վարչական շրջաններում:

Նմանատիպ նյութեր