211652_close_icon
views-count19601 դիտում article-date 12:23 04-04-2015

Բարի լուր՝ Երևանում. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, վարարող Հրազդան գետից դուրս բերեցին անօգնական վիճակում գտնվող գինովցած տղամարդուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 17-րդ փրկարարական ջոկատի ծառայողները՝ Տիգրան Սուքիասյանի գլխավորությամբ և Արգամ Հարոյանի մասնակցությամբ, Երևանի Հրազդան գետից դուրս բերեցին գետում անօգնական վիճակում հայտնված 29-ամյա Զորիկ Բաղդասարյանին: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս փորձել էր գետն անցնել, սակայն այն վարարել էր և նա չէր կարողանում դուրս գալ գետից, և փրկարարները հատուկ ճոպանների օգնությամբ կարողացան դուրս բերել գետից Զ. Բաղդասարյանին: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Զ. Բաղդասարյանը ասում էր. «Եթե էդ փրկարար ջահել տղեն չլիներ, ով, իրա գործընկերների հետ վտանգելով կյանքը, ինձ դուրս բերեց գետից, ես ինքնուրույն չէի կարողանալու դուրս գալ, հակառակ դեպքում կարող ա գետը ինձ էլ քշեր-տաներ, քանի որ մի քիչ գինովցած էի ու աչքերս էլ կպնում էր»: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր