3734 դիտում
15:16 03-04-2015
Ստացվել են Գյումրիում Ավետիսյանների սպանության գործով փորձաքննությունների եզրակացությունները
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվող Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների [url=https://shamshyan.com/hy/article/2015/01/12/39414/]սպանության [/url]դեպքի առթիվ ստացվել են դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները։ Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից:
Հայտնում են նաեւ, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
«Հաշվի առնելով նշված քրեական գործի նկատմամբ ձեւավորված հասարակական մեծ հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ եզրակացությունների համաձայն՝ տուժողներից 6-ը մահացել են հրազենից ստացված, իսկ մանկահասակ տղա երեխան՝ կտրող-ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքների հետեւանքով։ Նախաքննությունը շարունակվում է»,- հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
1108 դիտում
20:58 14-04-2015
Ստացվել են Սամսոնյանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունները
Այս բաժնից
901 դիտում
15:13 24-12-2024
Եկամտահարկի վերադարձի դիմումները 2025 թվականին քաղաքացիները կարող են ներկայացնել հունվարի 15-ից. ՊԵԿ
937 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով