23-ամյա վարորդը Երևանում բախվել է ավտոպահեստամասերի դարպասին և գովազդային վահանակին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ ապրիլի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Մհեր Հարությունյանը իր վարած Opel մակնիշի 34 DN 276 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Գուրգեն Մահարի փողոցի թիվ 130 հասցեի դիմաց գտնվող նույն փողոցի բնակիչ, 64-ամյա Սերժիկ Մելքոնյանին պատկանող «ՆՈՒՆԱՐԴ» դուստր ձեռնարկությանը պատկանող ավտոտեխսպասարկման կետի երկաթյա դարպասներին, իսկ հետո՝ գովազդային վահանակին:
Վթարի հետևանքով Ս. Մելքոնյանին պատճառվել է նյութական վնաս, իսկ ավտոմեքենայի վարորդ Մ. Հարությունյանն ու նրա ուղևորներ՝ 23-ամյա Գևորգ Գևորգյանը, 25-ամյա Արմեն Նահապետյանը և 25-ամյա Վրեժ Բեջանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Արթուր Գասոյանի գլխավորությամբ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի