211652_close_icon
views-count6747 դիտում article-date 21:36 01-04-2015

«Հում-Օր կամ մեծ Աղ-Մուկ ոչնչից» երիտասարդները իրենց դերասանական խաղով ծիծաղ պարգևեցին հանդիսատեսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 1-ին, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողական թատրոնում տեղի ունեցավ «Հում-Օր կամ մեծ Աղ-Մուկ ոչնչից» ներկայացման պրեմիերան: Բեմադրության հեղինակն ու ռեժիսորը ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանն էր, իսկ երիտասարդ դերասաններն ու դերասանուհիները իրենց խաղով զարմացրեցին հանդիսատեսին, ովքեր ներկայացումից հետո երկար ժամանակ ծափահարում էին դերասաններին: Լ. Մնացականյանը ներկայացումը կառուցել էր Հակոբ Պարոնյանի մոտիվներով, ինչը հանդիսատեսներին պարգևեց ծիծաղ, ովքեր թատրոնից դուրս գալուց հետո անկեղծանում էին՝ ասելով. «Տուն ենք մեկնում բարձր տրամադրությամբ և մեծ բավականություն ստացած»: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 182+
182+

Նմանատիպ նյութեր