12711 դիտում
20:09 01-04-2015
Գերագույն գլխավոր հրամանատարի և Պաշտպանության նախարարի գլխավորությամբ մենք բոլորս մեկ առաքելություն ունենք՝ ունենալ մարտունակ ու հզոր բանակ. ֆոտոշարք
Այսօր մեր հայկական բանակը կայացած է և մշտապես կատարելագործվում է: Այո, շատ հայ մայրեր իրենց թանկագին որդիներին են կորցրել՝ մեր ազգային բանակը ստեղծելու և կայացնելու ճանապարհին, յուրաքանչյուր մոր երազած բանակը՝ կայացած բանակն է, որում գերիշխում է օրենքն ու օրինականությունը, իսկ շարքային զինվորն ընկալվում է, որպես գերագույն արժեք:
Այդ առումով նախ և առաջ պետք է ապագա զինվորի մոտ ծառայությունից առաջ ի հայտ եկած առողջական խնդիրները վերացվեն, որպեսզի ծառայության ընքացքում խնդիրներ առաջ չգան, ամեն րոպե մենք ունենք պատերազմի վտանգ, իսկ պատերազմը հաղթում է առողջ զինվորը:
Այսօր բոլոր այն մայրերի, ովքեր զինվորացու որդի ունեն, ամենամեծ ուրախությունը՝ զավակների առողջությունն է, որ հպարտանան նրանց ծառայությանը պիտանի լինելու հանգամանքով և հանգիստ լինեն հոգով, երբ իրենց որդին զենքը ձեռքին պաշտպանում է իր հայրենիքը՝ մորն, ընտանիքը:
Գարնանային զորակոչին ընդառաջ, զորակոչիկները բուժզնումններ են անցնում առավելագույնս օրինական ու լիարժեք, ինչպես նաև չափազանց մանրակրկիտ, երբ մեր լրագրողը ուշի – ուշով հետևում էր Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացվող բուժզննումներին: Այստեղ մանրակրկիտ հետազոտում են յուրաքանչյուր զինակոչիկի՝ լսում նրանց մոտ առկա յուրաքանչյուր գանգատ, խորանում դրանց պատճառներում, ոււումնասիրում առկա փաստաթղթերը, խնդիրների դեպքում ուղեգրում են Երևանաի մասնագիտացված հիվանդանոցներ, ապա և պատրաստակամությամբ հաշվի նսում մասնագետների եզրակացությունների հետ, չվտանգելու որևէ երիտասարդի կյանք , նրան չհամապատասխանող ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ, որը անխուսափելի է ծառայության ժամանակ:
-Այո, մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր երիտասարդ լինի առողջ: Սա Հայաստանի համար շատ կարևոր ռազմավարական հարց է,մենք պետք է ունենաք մշտապես առողջ երիտասարդություն,- այսպես սկսեց մեր զրույցը զինկոմ գնդապետ Գևորգ Մխեյանը, ով ամբողջ ընթացքում խիստ և միաժամանակ սրտացավով յուրաքանչյուր զինակոչիկի առողջությամբ, լսում էր բժիշկների մեկնաբանությունները:
Այո, Գերագույն գլխավոր հրամանատարի ու մեր Պաշտպանության նախարարի գլխավորությամբ մենք բոլորս մեկ առաքելություն ունենք՝ ունենալ մարտունակ ու հզոր բանակ: Հպարտանալ հայ զինվորի արիությամբ, սպայական կազմի պրոֆեսիոնալիզմով, մենք պետք է ունենանք անպայման առողջ զինվոր: Բարեփոխումները ակնհայտ են հենց միայն այն, որ զորակոչիկների բուժզննումները առավելագույնս օրինական ու լիարժեք են անցկացվում, բարեկարգվում են զինվորի կացության պայմանները ու սնուցումը, որոշակի հոգածություն կա զինվորի ընտանիքների նկատմամբ և այլն: Այսօր մեր առողջ հայ զինվորի շնորհիվ է, որ մեր հայրենակիցները յուրաքանչյուր երեկո հանգիստ քուն են մտնում: Ես ցանկանում եմ էլ ավելի շոշափելի փոփոխություններ՝ հանուն հայ զինվորի ու Հայոց Բանակի հաջողությունների:
Մարգարիտա Դավթյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1039 դիտում
22:24 21-12-2024
Ցնցված և վշտացած եմ․ Փաշինյանը գրառմամբ ցավակցել է Գերմանիային
1012 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
940 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր