15034 դիտում
12:59 01-04-2015
22-ամյա Արմենն ուսումնավարժանքի ժամանակ փամփուշտ է գողացել և կրակել ինքն իրեն՝ ծառայությունից ազատվելու համար
22-ամյա Արմեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ N զորամասի 4-րդ գումարտակի 11-րդ վաշտի 3-րդ դասակի 1-ին ջոկի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, կոչումով` շարքային, ուսումնական փուլի փակման կապակցությամբ հայտարարված «Տագնապ» ազդանշանի ժամանակ կենտրոնացման շրջանում սահմանված կարգով ստանալով 60 հատ փամփուշտ՝ դրանցից յուրացրել է 1 հատ ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի «ԱԿ», «ԱԿՄ» ինքնաձիգների և «ՍԿՍ» կարաբինների համար նախատեսված գործարանային արտադրության (7,62x39, 1943թ. նմուշի) փամփուշտ, որով հետագայում լիցքավորելով իրեն ամրացված «ԱԿՄ» տեսակի, հմ. НИ-6750 ինքնաձիգը, «Տագնապ» ազդանշանի ավարտից հետո իրենց գումարտակի զորանոցի հետնամասում զինվորական ծառայությունից վերջնականապես ազատվելու նպատակով իր առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ, 1 անգամ կրակել է իր աջ ձեռքի դաստակի շրջանին` իրեն պատճառելով աջ դաստակի հրազենային, գնդակային, միջանցիկ վիրավորման, 2-րդ մետակապալ ոսկրի գլխիկի, 2-րդ մատի հիմային ֆալանգի բազմաբեկոր կոտրվածքների ձևով առողջության միջին ծանրության մարմնական վնասվածքներ, որի հետևանքով ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 3412 որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարի 410-13 հրամանի 41Ա հոդվածի 1-ին սյունակի համաձայն` ճանաչվել է ոչ պիտանի զինծառայության համար խաղաղ ժամանակ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 371 հոդվածի 2-րդ մասով եւ 363 հոդվածի 4-րդ մասով: Այս մասին S[b][color=#CC0000]HAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
5254 դիտում
18:11 08-09-2015
20-ամյա Նաիրին ինքն իրեն կրակելով ինքնասպանության փորձ է կատարել` ծառայությունից խուսափելու համար
940 դիտում
20:00 10-10-2023
ՆԳ նախարարը հանդիպել է HOPE FSX2023 ուսումնավարժանքի պատվիրակությունների ղեկավարներին
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար