211652_close_icon
views-count2422 դիտում article-date 15:53 28-03-2015

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և մի խումբ պատգամավորներ Եռաբլուրում հարգեցին Աշոտ Նավասարդյանի հիշատակը. լուսանկարներ

Մարտի 28-ին հայ քաղաքական, պետական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակի առթիվ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ մի խումբ պատգամավորներ այցելել են Եռաբլուր պանթեոն: Խորհրդարանի ղեկավարը ծաղիկներ է խոնարհել ականավոր հայորդու շիրմին: Գալուստ Սահակյանն այցելել է նաեւ Աշոտ Նավասարդյանի անունը կրող դպրոց, ուր եւս ծաղիկներ է խոնարհել Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրի հուշարձանին: Խորհրդարանի ղեկավարը շրջել է դպրոցում, եղել կրթօջախի ազգային դաստիարակության կենտրոնում եւ ծանոթացել ականավոր հայորդու մասին պատմող նյութերին: Աշոտ Նավասարդյանին նվիրված միջոցառումն ամբողջացել է հուշ-ցերեկույթով, որի ընթացքում հնչել են պետական գործչի ելույթներից հատվածներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր