211652_close_icon
views-count1167 դիտում article-date 18:50 26-12-2014

Թմրամիջոց՝ «Օպել Աստրա»-ի ուղևորի գրպանից

Դեկտեմբերի 26-ին, ժամը 03.00-ին, ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները «Հրազդան» քրեակատարողական հիմնարկության տարածք թմրամիջոց նետելու կասկածանքով, Վանատուր թաղամասից, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել վարորդին՝ 1976 թ. ծնված Տիգրան Թ.-ին և ուղևորին` 1983 թ. ծնված Մինաս Շ.-ին: Խուզարկությամբ Մինաս Շ.-ի գրպանից հայտնաբերվել է 13 դեղահաբ և թերթի մեջ փաթեթավորված, կանեփի հոտով զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր