2787 դիտում
10:52 28-03-2015
«Տաթևեր» ճոպանուղու մոտից հանվել է թանկարժեք բիոզուգարանը և տարվել անհայտ ուղղությամբ. Ժողովուրդ
«Ժոդովուրդ» թերթը գրում է, որ Սյունիքի մարզի Տաթևի գյուղապետ Մուրադ Սիմոնյանից թերթը տեղեկացել է, որ տևական ժամանակ է, ինչ «Տաթևեր» ճոպանուղու մոտից հանվել է թանկարժեք բիոզուգարանը և տարվել անհայտ ուղղությամբ: Գյուղապետն ամեն դեպքում դժվարացավ ասել, թե ով է որոշել և ուր է տարել բիոզուգարանը: Նա ասել է. «Տարան, էդ երկաթի կտորը, տարան, պրծա ես դրանից, էդ գլխացավանքից: Իսկ նոր զուգարանի կառուցումը երկու ամսից կավարտվի»:
Հիշեցնենք, որ դեռևս 2012 թվականին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի Կառավարությունը զբոսաշրջությունը խթանելու անվան տակ պետական բյուջեից 124 մլն դրամ (ավելի քան 340 հազար դոլար) հատկացրեց երկու բիոզուգարան ձեռք բերելու համար:
Զուգարանները տեղադրվեցին մեկը Սյունիքի մարզի Տաթև գյուղում՝ ճոպանուղու հարևանությամբ, իսկ մյուսը՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարևանությամբ: Եթե Երևանի բիոզուգարանը մի քանի օր հատուկ միջամտությամբ աշխատեց, ապա «Տաթևեր» ճոպանուղու մոտ տեղադրվածը ի սկզբանե այդպես էլ չգործեց:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1650 դիտում
10:00 25-04-2014
«Տաթևեր» ճոպանուղու մոտ առաջիկայում կառուցվելու է նոր հասարակական զուգարան․ Ժողովուրդ
11718 դիտում
19:47 08-08-2021
«ՏաԹևեր» ճոպանուղու 2 վագոններից բոլոր 42 ուղևորներն իջեցվել են
Այս բաժնից
1960 դիտում
11:34 17-12-2024
Երկու նախարար մեղադրվել է կոռուպցիայի և անգործության համար. ՔՊ փակ նիստ. «Ժողովուրդ»
1576 դիտում
09:00 17-12-2024
Վարկով հեծանիվի ձեռքբերումը կխրախուսվի և կսուբսիդավորվի պետության կողմից. նախագիծ. «Փաստ»